Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հրաշքներ տեսեք

Հրաշքներ տեսեք
18.12.2024 | 00:08

Աստծո կանչը

Դեկտեմբերի 18

Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ Թագավորության սրտին: Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա:

Հրաշալի բաներ տեսեք. սքանչելի բաներ խնդրեք. հիասքանչ բաներ վերցրեք ձեզ հետ: Մի մոռացեք, որ այս գեղեցիկ հողագունդը, որի վրա ապրում եք դուք, լինելուց, գոյանալուց առաջ, սոսկ մի մտածում էր Աստծո մտքում:

Պատկերացրեք` ինչպես ձեր մտքի մի անկյունը կարող է աճել ու վերածվել Տիրոջ դրախտի, Բեթանիա Տանը, ուր կարող եմ գալ ու Ինձ հետ բերել աղքատներին ու Իմ բարեկամներին` զրուցելու ու հանգստանալու համար հարկավոր միջավայր:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ